Armenian text to speach

«Նրանք լավ մարդիկ են և մեծ առաջնորդներ». Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը X հարթակում հրապարակել է գրառում՝ կցելով լուսանկարներ, որտեղ գովաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նրանց անվանելով «հրաշալի մարդիկ» և «մեծ առաջնորդներ»։ Թրամփը նաև պնդել է, որ նրանց հետ միասին «ստորագրել է խաղաղության պայմանագիր» երկարատև հակամարտությունից հետո։

Թրամփի գրառման մեջ ասվում է. «Մեծ պատիվ էր լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիր  տասնամյակներ տևած պատերազմներից և մահերից հետո։ Նրանք երկու հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ։ Այժմ նրանք իմ լավ ընկերներն են»։

Գրառմանը կից հրապարակվել են լուսանկարներ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր: Հռչակագրի առանձին կետ նվիրված է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը և Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը: Հայաստանի տարածքում կիրականացվի հատուկ նախագիծ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», որը նախատեսում է ԱՄՆ աջակցություն այս երթուղու ապահովման գործում:

 

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս