Armenian text to speach

Ովքե՞ր և ինչպե՞ս են անդրադարձել Վաշինգտոնյան բանակցություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը, որի արդյունքում Հայաստանի և Ադբեջանի միջև Խաղաղության հռչակագիր է նախաստորագրվել է:

ArmLur.am-ն առանձնացրել է կարծիքներ, թե ովքեր և ինչպես են արձագանքել Խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. ‹‹Մեծ պատիվ է եղել լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ տասնամյակներ տևած պատերազմից և մահից հետո մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիր։ Նրանք երկու հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ։ Նրանք հիմա իմ լավ ընկերներն են››։

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ հայտնելով. ‹‹Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը. կշարունակենք աջակցել մեր եղբայրական Ադրբեջանի նվիրական ջանքերին››:

Հայկական կողմի նախաձեռնությամբ՝ օգոստոսի 11-ին Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահը ընդգծել է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությանն ուղղված քայլերի կարևորությունը՝ վերահաստատելով ռուսական կողմի պատրաստակամությունը՝ 2020-2022 թվականներին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանը՝ ներառյալ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը:

Հայաստանյան քաղաքական դաշտում Խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը անդրադարձել են․

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հայտարարելով. ‹‹Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը մեծ հնարավորություններ և լայն դռներ է բացում մեր երկրի առջև՝ հզորացնելու տնտեսությունը, զարգացնելու կրթությունը և ամրապնդելու անվտանգությունը››:

‹‹Սերունդները շնորհակալ են լինելու››,- ասել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն էլ նշել է, թե մենք ամրապնդեցինք Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն էլ ընդգծել է Վաշինգտոնյան բանակցություններից բխող հետևանքներն ու վտանգները. ‹‹Սկզբից ամերիկյան, հետո արդեն ուղիղ թուրքական միջնորդությամբ աշխատող ճանապարհը դառնալու է Մեղրին ու ողջ Սյունիքը վերցնելու ամենահարմար միջոցը: Այս իրավիճակում միակ հարցը, որ ես ունեմ, ուղղված է Հայաստանի իրական վերնախավերին` ազգային դաշտի քաղգործիչներից մինչև բլոգերներ: Դուք ու մենք ունենք շատ քիչ ժամանակ Հայաստան պետությունը շատ գեղեցիկ փաթեթավորված կործանումից փրկելու համար: Ի՞նչ ենք անելու: Որո՞նք են քաղաքական քայլերը››:

Վաշինգտոնի բանակցություններին անդրադառնալով ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը նշել է. ‹‹Այս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խաղաղության մասին հուշում››:

‹‹Պարոն Թրամփ, Արցախում էթնիկ զտում իրականացնողները չեն կարող հայ ժողովրդի ու Հայաստանի ընկեր հռչակվել»,- հայտարարել է ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը:

‹‹Վաշինգտոնում կամովին ստորագրեցինք փաստաթղթեր, որոնք մեր պետության ավարտի ազդարարն էին››. ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյան

Արցախի Հանրապետության ղեկավարները ևս անդրադարձել են Վաշինգտոնյան բանակցություններին և շեշտել հայաստանյան կողմից թույլ տված մեծ սխալները. ‹‹Ամենամեծ ռազմավարական սխալն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն էր, մնացածը հենց սրանից բխող հետագա քայլեր են, հետևանքներ։ Իհարկե, չպետք է այս որոշմանը գնային։ Բայց եթե նույնիսկ գնացել են, սա չի նշանակում, որ՝ վերջ, ամեն ինչ անդառնալի է։ Գոնե այս զիջումը պետք է վաճառվեր մի քիչ բարձր գնով՝ առնվազն գերիների վերադարձով։ Գերիներին հայրենիք վերադարձնելու համար առ այսօր եղած հնարավորություններից ամենամեծը հենց վաշինգտոնյան հնարավորությունն էր, որը ՀՀ ղեկավարը չօգտագործեց››,- հայտարարել է ԱՀ նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

 

Նանիկ Աղասյան




Լրահոս