Armenian text to speach

Կայա Կալլասի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2025 թ. օգոստոսի 11-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության  ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի հետ։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության, Կալլասը շնորհավորել է Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքներով Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների ստորագրած համատեղ հայտարարությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի  խմբից դուրս գալու գործընթացը և համապատասխան կառույցները վերացնելու վերաբերյալ համատեղ կոչը ։

Կողմերը ընդգծել են, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր են տարածաշրջանային խաղաղության և կայունության համար, իսկ Կալլասը վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը մշտապես աջակցելու խաղաղ գործընթացի առաջմղմանը։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության թեմաներ։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս