Armenian text to speach

Արաքսում ապօրինի ավազ է արդյունահանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում արձանագրել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Առանց համապատասխան իրավական հիմքերի ծանր տեխնիկայով հանքանյութի ապօրինի արդյունահանումն անմիջապես դադարեցվել է։

Տեխնիկան և բեռնատարը տեղափոխվել են Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պահպանվող տարածք։

Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։




Լրահոս