Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդորրահիմ Մուսավին զգուշացրել է իսրայելական ռեժիմին և ԱՄՆ-ին, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են տալ վճռական պատասխան ագրեսիայի վերսկսման դեպքում։ Մուսավին այս մասին հայտարարել է երեքշաբթի Թեհրանում՝ Հարավային Աֆրիկայի ազգային պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ Ռուդզանի Մապվանյայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտնել է Իրանի պատրաստակամությունը զարգացնելու ռազմական և պաշտպանական համագործակցությունը Հարավային Աֆրիկայի հետ։
Մուսավիի հետ հանդիպումից առաջ հարավաֆրիկյան ռազմական պատվիրակությանը ընդունել էր Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին, ով կոչ էր արել ընդլայնել ռազմական համագործակցությունը Հարավային Աֆրիկայի հետ՝ բարձր գնահատելով այդ երկրի սկզբունքային դիրքորոշումը՝ Իրանի դեմ հունիսյան իսրայելական և ամերիկյան ագրեսիան դատապարտելու հարցում։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի


























































































