Armenian text to speach

Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի Սահմանադրությունում կկատարվեն փոփոխություններ. Էլչին Ամիրբայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

NE Global-ի հետ զրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովը նշել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ- Հայաստան-Ադրբեջան  համատեղ հայտարարության ստորագրումը  վերահաստատեց Բաքվի խաղաղության օրակարգը:

Ամիրբայովի խոսքով, հայտարարության այն կետը, որը վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը, արձանագրում է, որ համաձայնագրի ստորագրման և վավերացման համար անհրաժեշտ են հետագա քայլեր։ «Այդ իմաստով Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի Սահմանադրությունում կկատարվեն փոփոխություններ՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները վերացնելու համար», նշել է նա։

Նրա խոսքով, հայտարարության մեկ այլ կարևոր դրույթ վերաբերում է երկու երկրների միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացմանը՝ մասնավորապես Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխափան հաղորդակցության ապահովման անհրաժեշտությանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն։

Նույն օրը Վաշինգտոնում  Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ստորագրել են «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը։ Կողմերը նաև ԵԱՀԿ Գործող նախագահին են հղել արտգործնախարարների համատեղ հայտարարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի  խմբից դուրս գալու համար։

 

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս