Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը: Ըստ ադրբեջանական կողմի՝ յուրաքանչյուր ռազմագերու հատկացվելու է թարգմանիչ և պաշտպան։ Հաջորդ բաց դատական նիստը նշանակվել է օգոստոսի 14-ին։
Տեղեկացնենք, որ ադրբեջանական կողմը արգելել է այցելել հայ գերիներին, այդ թվում՝ հայ ռազմաքաղաքական գերիներին: Եթե ամիսը մեկ թույլատրված էր Կարմիր Խաչին այցելել գերիներին, տեսակապով մի քանի րոպե կապ հաստատել հարազատների հետ, հիմա ադրբեջանական կողմը կտրականապես արգելել է այդ այցելությունները:
Օգոստոսի 8-ին տեղի ունեցած վաշինգտոնյան բանակցությունների ժամանակ էլ խոսք անգամ չի եղել հայ ռազմաքաղաքական գերիների վերադարձի մասին, փոքր ինչ այն կարևորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ վստահեցնելով, որ ինքը կարող է լուծել այդ հարցը, սակայն Նիկոլ Փաշինյանը այն չի ցանկացել խառնել վաշինգտոնյան բանակցությանը:
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























