
Եվրոպայում մուսուլման հոգեւորականներից մեկը, որի անունը չի նշվում, արգելել է կանանց մոտենալ այն մրգերին ու բանջարեղենին, որոնք հիշեցնում են տղամարդու սեռական օրգան: Այսպիսով նա հույս ունի կանանց հեռու պահել մեղքից, այսինքն՝ “սեքսի մասին մտքից”: “Եթե կանայք ցանկանում են դրանք օգտագործել սննդի մեջ, ապա երրորդ անձը`ցանկալի է՝ ազգակից տղամարդ՝ հայրը կամ ամուսինը պետք է մանր կտրատի այն եւ այդ ձեւով հանձնի կնոջը”,- ասել է իմամը: