Երևանի «Փյունիկի» ֆան ակումբը Գյումրիի «Շիրակի» դեմ Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի արտագնա խաղից առաջ հրաժեշտ է տվել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Եղիշե Մելիքյանին:
«Սեկտոր 18» ֆան ակումբի անդամները պարզել են պաստառ, որի վրա գրված է` «Շնորհակալություն, մարզիչ»: Երկրպագուները նաև Մելիքյանի նկարով են պաստառ պարզել: Մելիքյանը Գյումրիի քաղաքային ստադիոնում հետևել է հանդիպմանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մելիքյանը հեռացել էր «Փյունիկից» և նշանակվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Նա «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից:





























