Վճռաբեկ դատարանի նախագահի ունեցվածքի անհավանական աճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ  վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դրամական միջոցները 2013թ. սրընթաց աճ է  արձանագրել: Դա է փաստում նրա ` Էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագիրը:

Հայտարարագրում Մկրտումյանը չի նշել որևէ անշարժ, շարժական կամ թանկարժեք գույք: Դրա փոխարեն, նա հայտարարագրել է իր դրամական միջոցներն ու եկամուտները, որոնք ավելի քան «խոսուն» են:

Մկրտումյանի արտարժույթով դրամական միջոցները հարկային տարվա սկզբում և վերջում չեն փոփոխվել` կազմելով 185.790 դոլար, սակայն կտրուկ  աճ է  արձանագրվել դրամով հայտարարագրված միջոցներում:

Մասնավորապես, հարկային տարվա ակզբում նշված գումարը կազմում է 5.000.000 դրամ, որը հարկային տարվա վերջում սրընթաց կերպով դարձել է 24.000.000 դրամ:

Մկրտումյանը 2013թ. ունեցել է 36,427,635 դրամի եկամուտ: Այս միլլիոններից 11,574,735 և 731.938 դրամը կազմում են  աշխատանքի վարձատրությունները, 18.000.000 դրամ ստացվել է նվիրատվությունից կամ օգնության կարգով ստացված գույքից, իսկ 6.120.962 դրամ կազմել է փոխառություններից ստացված տոկոսները:

Արման Մկրտումյանի կնոջ` Մարինե Մկրտումյանի կնոջ հայտարարագրի դրամական միջոցներ բաժնում նշված է 40.000 դոլար, իսկ եկամուտը կազմել է 4.200.000, որն էլ գոյացել է  աշխատավարձից:

Վճռաբեկ դատարանի նախագահը Էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրում ներառել է նաև մայրիկի` Լաուրա Մեսրոպյանի հայտարարագիրը, որտեղ եկամուտներ բաժնում գրված է 632.708 դրամ, որը գոյանում է կենսաթոշակից:

Արման Մկրտումյանի դստեր` Լաուրա Մկրտումյանի հայտարարագրում նույնպես լրացված է միայն եկամուտ բաժինը, որն էլ 2013թ. կազմել է  358.553 դրամ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս