Գագիկ Ծառուկյանը քաղաքական «վոյաժներ» է սկսել արեւմտյան թեւի հետ. «ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը գրում. «Արեւմտամետի համբավ ունեցող Տիգրան Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի հրաժարականներից հետո ռուսամետի համբավ ունեցող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սկսել է քաղաքական «վոյաժներ»-ի շարք արեւմտյան թեւի հետ: Նախօրեին նա փակ հանդիպում էր ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ, իսկ երեկ էլ՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի եւ նույն կառույցի քաղաքական, տնտեսական եւ տեղեկատվական բաժնի ղեկավար Դիրկ Լորենսի հետ: Հիշեցնենք, որ 2012 թ. տարեվերջին նույն Ծառուկյանը ազդեցիկ մի խմբով մեկնեց Բրյուսել, հանդիպեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ: Թե ինչ նպատակ ունեն այժմ այս հադիպումները, առայժմ դժվար է ասել. գուցե դրանք հեռուն գնացող քաղաքական զարգացումների մեկնարկ են, կամ, պարզապես, քաղաքկան բլեֆ, սակայն նախկին հանդիպումների արդյունքը գրեթե զրոյական ազդեցություն ունեցավ ԲՀԿ-ի քաղաքական վարկանիշի վրա»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս