
armlur.am -ին Արցախի նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ Նախագահի 2000 թվականի փետրվարի 7-ի “Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի կազմը հաստատելու մասին” հրամանագրում փոփոխություն կատարելու մասին:Հանձնաժողովի նոր կազմը հետեւյալն է`Նարինե ՆԱՐԻՄԱՆՅԱՆ – ԼՂՀ արդարադատության նախարար (հանձնաժողովի նախագահ)Շահեն ԱՅԴԻՆՅԱՆ – ԼՂՀ պաշտպանության նախարարության ռազմահայրենասիրական դաստիարակության եւ հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետՄխիթար ԳՐԻԳՈՐՅԱՆ – ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալԱլբերտ ԽԱՉԻՅԱՆ – ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալՍեւակ ՀԱԿՈԲՅԱՆ – ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալԼենստոն ՂՈՒԼՅԱՆ – ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալԿարեն ԴԱՆԻԵԼՅԱՆ – ԼՂՀ արդարադատության նախարարի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար):