Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը խորհրդարան է եկել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Մինչ այդ՝ 2018 թվականի սեպտեմբերից միչև 2019 թվականի հունվար, եղել է Երևանի ավագանու անդամ՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով։ Սոնա Ղազարյանի քաղաքական կարիերան սկսվել է հենց հեղափոխությունից հետո. այն բարենպաստ էր Ղազարյանի համար։
Հիմա էլ Սոնա Ղազարյանը պայքարում է Նիկոլ Փաշինյանի հավատարիմների շարքում ընդգրկվելու համար և ՔՊ մյուս կանանց հետ «մենամարտում է» «կյանքի ու մահու» կռիվ տալով։
Համաձայն պատգամավորի՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի՝ Ղազարյանը հեղափոխությունից 2 տարի անց՝ 2020 թվականին, համատեղ սեփականությամբ ձեռք բերված բնակարան, որը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Տրանսպորտային որևէ միջոց պատգամավորը չի հայտարարագրել։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել է 226 հազար դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 578 հազար դրամ, որից 10 մլն 234 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողով աշխատակազմից, իսկ մյուս մասը՝ 2 մլն 344 հազար դրամը եկամտային հարկի վերադարձ է ՀՀ Ֆինանսների նախարարությունից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն 580 հազար դրամ, որից 23 մլն 341 հազար դրամը բնակարանի հիպոտեկի մայր գումարի մնացորդն է, որը մարելու համար էլ պատգամավորը ստացել է եկամտահարկի վերադարձ։
Սոնա Ղազարյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթ տարածքային կառույցի խորհրդի անդամ։
Հիշեցնենք, որ ՔՊ վարչության փոխնախագահը հայտնել էր, որ որոշել են՝ վարչության 20 անդամից 5-ը պետք է լինեն հակառակ սեռի ներկայացուցիչ: Այս դեպքում ստացվում է՝ ՔՊ ղեկավար մարմինը կունենա առնվազն 5 կին անդամ:
Այս 5 տեղերի համար մրցում են վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Արուսյակ Մանավազյանը, Սոնա Ղազարյանը, Ալխաս Ղազարյանը, Տաթևիկ Գասպարյանը, ցանկում նաև այլ անուններ կան, որոնք հանրությանն այնքան էլ հայտնի չեն:
Էմմա Միքայելյան

























































































