Armenian text to speach

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկին՝ 52-ամյա Քիմ Գոն Հին կալանավորվեց՝ ընտրական միջամտության և կաշառքի գործերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկին Կիմ Կեոն Հին  ձերբակալվել է բաժնետոմսերի մանիպուլյացիաների սխեմային մասնակցելու, ընտրություններին միջամտելու և կաշառակերության մեղադրանքներով: Հիշեցնենք, որ նրա ամուսինը՝ նախկին նախագահ Յուն Սուկ Յոլը ևս ձերբակալվել է։

Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը երեքշաբթի ուշ երեկոյան Կիմի դեմ կալանքի օրդեր է տվել՝ վկայակոչելով այն մտավախությունները, որ նա կարող է ոչնչացնել ապացույցները,հաղորդում է Yonhap-ը։

Կիմը մեղադրվում է 2009-2012 թվականներին Հարավային Կորեայում BMW-ի դիլեր Deutsch Motors-ի հետ կապված բաժնետոմսերի գների մանիպուլյացիայի սխեմային մասնակցելու, 2022 թվականի խորհրդարանական լրացուցիչ ընտրությունների և 2024 թվականի ընդհանուր ընտրությունների թեկնածուների առաջադրմանը միջամտելու, ինչպես նաև շամանի միջոցով Միավորման եկեղեցուց շքեղ նվերներ ստանալու մեջ՝ գործարար ծառայություններ մատուցելու դիմաց։

Հարցաքննության ժամանակ նա հերքել է բոլոր մեղադրանքները։

Հատուկ դատախազի հետաքննությունը վերաբերում է նախկին առաջին տիկնոջ դեմ առաջադրված ընդհանուր առմամբ 16 քրեական մեղադրանքների, այդ թվում՝ կասկածների, որ արագընթաց մայրուղու նախագծի վերջնակետը փոխվել է Սեուլից մի փոքր արևելք գտնվող Յանգպհյոնգում գտնվող նրա ընտանիքի սեփական հողատարածքի վայր, և որ նրա ընտանիքը արտոնյալ վերաբերմունք է ստացել շրջանում բնակարանաշինության նախագծում։

Հավելենք, որ չնայած Հարավային Կորեայի նախկին առաջին տիկին Կիմ Կեոն Հինը 52 տարեկան է, նա հայտնի է իր երիտասարդ արտաքին տեսքով:

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս