
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, այս օրերին Գագիկ Ծառուկյանը շատ բարձր տրամադրություն ունի` կապված Տիգրան Սարգսյանի, Արթուր Բաղդասարյանի հրաժարականների, Հովիկ Աբրահամյանի նշանակման հետ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ծառուկյանը եւս մեկ առիթ ունի շատ ուրախ լինելու: Նա Հովիկ Աբրահամյանի միջոցով լուծել է սպորտի եւ երիտասարդության նախարար, յուր հաջորդ ախոյան Յուրի Վարդանյանի` կառավարության ապագա կազմում չլինելու հարցը նույնպես: Ով կնշանակվի այդ պոստում, վերջնականապես որոշված չէ. այս պահին տրվում են Խաչիկ Ասրյանի եւ Արսեն Քարամյանի անունները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։