Երեկ ուշ երեկոյան Սպիտակ Տան սոցիալական էջերում հրապարակում արվեց, որում նշվում է, որ աշխարհը կոչ է անում, որ նախագահ Թրամփը ստանա Նոբելյան խաղաղության մրցանակ: Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Դոնալդ Թրամփը խաղաղության նախագահն է:
Սպիտակ Տունը հարպարակել Է այն երկրների ղեկավարների և կառավարությունների ցանկը, որոնք հայտնել են, որ պատրաստ են առաջադրել Դոնալդ Թրամփի թեկնացությունը Նոբելյան խաղաղության մարցանակին: Ցանկը հետևյալն է.
1.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը
2.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև
3.Կամբոջայի վարչապետ Հուն Սեն
4.Գաբոնի նախագահ Բրիս Օլիգուի Նգուեմա
5.Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն
6.Պակիստանի կառավարություն
7.Ռուանդայի արտաքին գործերի նախարար Օլիվիե Նդուհունգիրեհեն
Հիշեցնեք, որ օգոստոսի 8-ին Սպիտակ Տանը Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ Փաշինյանը և Ալիևը նշեցին , ո ր Թրամփը արժանի է Նոբելյան մրցանակի:
«Կարծում եմ՝ նախագահ Թրամփն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Մենք պաշտպանելու ենք այդ գաղափարը և այդ ուղղությամբ ջանք ենք գործադրելու։ Այսօրվա իրադարձությունը լավագույնս վկայում է այդ մասին»,- հանդիպման ժամանակ նշել է Նիկոլ Փաշինյանը:
«Մի առաջարկ անեմ, գուցե մենք վարչապետ Փաշինյանի հետ պայմանավորվենք և համատեղ դիմում ուղարկենք Նոբելյան հանձնաժողովին, որ նախագահ Թրամփին հանձնվի Խաղաղության Նոբելյան մրցանակ»,- Փաշինայի խոսքին հավելելով այս մասին հայտնել է Ալիևը։
Հիշեցնեք, որ Կամբոջան ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է առաջադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակին՝ Կամբոջայի և Թաիլանդի միջև վերջին տասնամյակում ամենածանր բախումները դադարեցնելու համար:
Այս տարվա հունիսին Պակիստանն էլ էր հայտարարել, որ պատրաստվում է Թրամփին առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի՝ Հնդկաստանի հետ հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար ։
Հեղինակ՝ Անի Վարդանյան
























































































