«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ կառավարության հետ միասին փոփոխություններ տեղի կունենան նաեւ Հայաստանի դիվանագիտական կորպուսում։ Օրինակ՝ Բելգիայում եւ ԵՄ-ում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը նշանակվելու է Ռուսաստանում Հայաստանի դեսպան: Այսինքն՝ այդ երկրում դեսպանի պաշտոնից կազատվի Օլեգ Եսայանը:
Հիշեցնենք, որ Ավետ Ադոնցը Բելգիայում դեսպան էր նշանակվել 2009թ.: Մինչ այդ նա «Պատգամավոր էր եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: Դեսպան նշանակվելուց հետո նրա անդամությունն այդ կուսակցությանը սառեցվեց:
Որոշ տեղեկությունների համաձայն Ա.Ադոնցի փոխարեն Բելգիայում եւ ԵՄ-ում դեսպան կնշանակվի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա պետք է համակարգի ԵՄ-ի եւ Եվրահանձնաժողովի հետ Հայաստանի աշխատանքները»: