«Ձայն տվեցի, չլսեց, որովհետև երազ էր». անհետ կորածի կինը երեխայի է սպասում
Նրանք չկան, բայց նրանց սպասում են։ Ամեն օր, ամեն ժամ, ամեն զանգի ու դռան թակոցի հետ․ հույսը չի մարում։
2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում, 2023-ի բռնի տեղահանության ու էթնիկ զտումների օրերին նրանք անհետացան՝ թողնելով լռություն, ու դեռ չի գտել իր պատասխանները։
Այս տեսաշարը նրանց մասին է՝ ովքեր կորան, և նրանց մասին, ովքեր սպասում են…
Սկսում ենք մարդկային պատմությունների շարք, որտեղ յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր հիշողություն հուշարձան է դառնալու նրանց սիրելիների համար։ Ու չմոռանանք, որ մինչև վերջին անհետ կորածի գտնվելը՝ պատերազմը դեռ չի ավարտվել, մնացածը՝ նախընտրական քարոզչություն է:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























