Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2,5 մլն ռուբլի արժեքով կահույք, 82 մլն դրամ արժողությամբ ժամացույց․ Գուրգեն Արսենյանի թանկարժեք ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայսատանի Հանրապետության Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն, ով այժմ տևական ժամանակ է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է, ներկայացրել է 2024 թվականի հայտարարագիր նոր պաշտոնում։

Գուրգեն Արսենյանի հայտարարագրի ամեն բաժինն ունի իր հետաքրքրությունը։ Բացի 17 անշարժ գույքից, դեսպանն ունի 4 հայտարարագրված մեքենա։

ՀՀ ԱԺ նախկին պատգամավորը 18 թանկարժեք գույք ունի․

մասնավորապես՝48 հազար դոլար արժողությամբ արծաթյա սպասքի հավաքածու, 62 մլն դրամ արժողությամբ ննջասենյակի կահույքի հավաքածու, 32 մլն 55 հազար դրամ արժեքով ոսկյա ձուլակտոր, ճաշասենյակի կահույքի հավաքածու 300 հազար ԱՄՆ դոլարով, ճաշի սպասքի անվանական հավաքածու 70 հազար դոլար արժեքով, ժամացույց 51 մլն 300 հազար դրամ արժողությամբ, ևս մեկ ժամացույց 82 մլն արժողությամբ, նկարների հավաքածու  143 մլն դրամ արժեքով, ակոսափող հրացան 6 մլն դրամով, նկարների հավաքածու 154 մլն դրամ արժեքով, հեռուստացույց 5 մլն դրամ արժեքով, հյուրասենյակի կահույքի հավաքածու 18 մլն դրամ արժեքով, ոսկյա հուշադրամների հավաքածու 18 մլն դրամ արժեքով, հեռադիտակ 4 մլն 250 հազար դրամ արժեքով, նկարների հավաքածու 235 մլն 900 հազար դրամ արժեքով, խոհանոցի կահույքի հավաքածու 110 մլն դրամ արժեքով։

Բացի այս Գուրգեն Արսենյանը հաշվետու ժամանակահատվածում ձեռք է բերել կրիպտորաժույթ 250 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ և  2 մլն 500 հազար ռուբլի արժեցող կահույք։

Էմմա Միքայելյան 

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս