ՌԴ վարչապետը նամակ է գրել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին. «ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երեկ նամակ է գրել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Մեր ձեռքի տակ հայտնված նամակում  Դ. Մեդվեդեւը մասնավորապես նշել է. «Ձեր գործունեության ավարտին կուզեի իմ երախտիքի խոսքն ասել Ձեզ՝ ՀՀ-ՌԴ մեր փոխհամագործակցության համար»: ՌԴ վարչապետը նշել է, որ Տիգրան Սարգսյանի ջանքերի շնորհիվ ռուս-հայկական մի շարք ծրագրեր կյանքի են կոչվել ու լուրջ քայլեր են կատարվել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու գործում: Մեդվեդեւը նամակում նշել է, որ ինքը ջերմորեն  հիշում է իրենց հանդիպումներն ու կատարած աշխատանքը: Իսկ վերջում էլ հույս է հայտնել, որ Տ. Սարգսյանը կշարունակի  մասնակցել ռուս-հայկական բազմապլանային զարգացմանը»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս