«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանական կուլիսներում հերթական իրարանցումն է սկսվել։ ԱԺ նախագահի հնարավոր թեկնածությանը զուգահեռ, արդեն խոսակցություններ են պտտվում, թե ով կլինի ԱԱԽ քարտուղարը։ Չնայած այս պաշտոնում Արթուր Բաղդասարյանը կարող է պաշտոնավարումը շարունակել, քանի որ կոալիցիայից դուրս գալը չի ենթադրում հրաժարում ԱԱԽՔ-ի պաշտոնից, բայց դժվար է պատկերացնել արդեն ոչ իշխանական դաշտում գործող ՕԵԿ-ին նման ղեկավար պաշտոնում։ Ասում են՝ հնարավոր է այդ թեկնածուն լինի ոչ ՀՀԿ-ական, հավանականություն կա քառյակից, մասնավորապես, ՀՅԴ-ից կամ ԲՀԿ-ից լինի ԱԱԽ քարտուղարը»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: