ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու որոշումը մեծ բավականություն պատճառեց բոլորին. «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Թվում էր, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը մի այնպիսի իրադարձություն էր, որը մեր հասարակության մեծամասնության սրտով էր։ Իրականում ՕԵԿ-ի որոշումը կոալիցիայից դուրս գալու մասին էլ ավելի մեծ բավականություն պատճառեց։ Ընդ որում՝ բոլորին՝ իշխանություններին, ընդդիմությանը, ԶԼՄ-ներին, բլոգերներինեւ այլոց։ Ֆեյսբուքն ընդհանրապես «տժժում» է։ Ով ինչ մտածում է Արթուր Բաղդասարյանի մասին, հայտնում է։
Վաստակել է ԱԽՔ-ն այն վերաբերմունքը, որը նրա հանդեպ այժմ կա։ Նույնիսկ նրա արդեն նախկին կոալիցիոն գործընկերները չեն թաքցնում իրենց արհամարհանքը, որը երեւի մի քանի տարի ստիպված զսպել են։
Էլ չխոսենք ՕԵԿ-ի գծով երեք նախարարների մասին, որոնք ձայն-ձայնի տված դուրս եկան կուսակցությունից։
Բայց ամենաուժեղը կոալիցիայից դուրս գալուց հետո ՕԵԿ-ի հայտարարությունն է. «ՕԵԿ-ի համար պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը հակասահմանադրական է»։ Այսպես որ գնա, մեկ էլ տեսար Սերժ Սարգսյանին էլ ոչ լեգիտիմ ճանաչեցին, Մարտի 1-ն էլ դատապարտեցին»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս