Armenian text to speach

Կասեցվել է «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Սևա Հոթելս» ՍՊԸ-ին պատկանող «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտում (Գեղարքունիքի մարզ, Արտանիշ բնակավայր):

Պարզվել է, որ այն աշխատում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝
✔️ խոհանոցում նվազագույնի չի հասցվում օդից փոխանցվող աղտոտումը,
✔️պայքար չի տարվում միջատների դեմ,
✔️ պատուհաններն ու այլ բացվածքները չունեն միջատապաշտպան ցանցեր,
✔️ սննդի շղթայում ներգրավված 3 անձ չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։

Բացի այդ՝ հայտնաբերված խոզի, գառան և հավի թարմ մսեղիքը եղել է ոչ սպանդանոցային ծագման, որոնք չեն ունեցել սպանդանոցային ծագումը հավաստող 5-րդ ձևի անասնաբուժական վկայականները: Մսեղիքն առգրավվել է և տրվել ոչնչացման:

Նշված խախտումների հիմքով, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:




Լրահոս