Ջերմուկում ապօրինի ծառահատման դեպքով հարուցվել է քրեական գործ. «ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ն ապրիլի 4-ին գրել էր, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ձկնաբուծարանի հարակից տարածքում զանգվածային ծառեր են հատվում: Եվ ահա երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ապօրինի ծառահատման դեպքով հարուցվել է քրեական գործ: Ավելին, մեր այս հրապարակումից հետո Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզի դատախազ Նաիրի Ավագյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, Ջերմուկի ոստիկանության բաժնի աշխատակիցները, ինչպես նաեւ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները գնացել են մեր հրապարակման հետքերով՝ հասկանալու, թե ինչ է կատարվում: Ավելին, մեզ տեղեկություններ հասան, որ մարզպետին թույլ չեն տվել ձկնաբուծարանի տարածքով գնալ ապօրինի ծառահատման վայր: Իսկ թե ինչ էր բացահայտել մարզպետը, վերջինս մեզ առաջարկեց դիմել իրավապահ մարմիններին» :

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս