Armenian text to speach

Ջեյ Լո-ի համերգից հետո մարզադաշտում կկայանա Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը․ որքա՞ն արժեն տոմսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականների հանդիպումը խոստանում է վառ իրադարձություն լինել բոլոր ֆուտբոլասերների համար։

Այսօր մեկնարկել է հանդիպման տոմսերի վաճառքը։Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Խաղը կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրահայտ մարզադաշտում։ Այս մարզադաշտը, որը կարող է տեղավորել ավելի քան 14,000 հանդիսական, Հայաստանի գլխավոր մարզական հաստատությունն է։

Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո հայտնի դարձավ, որ խատածածկը այնքան է վնասվել, որ անգամ տեղի ֆուտբոլային թիմերը հանդիպում չեն կարող ունենալ և ստիպված դրանցից մի քանիսը չեղարկեցին հանդիպումը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են՝ այսօրվանից տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միմիայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում:

Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ոչ ավելի, քան 2 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:

Տեղեկացնում ենք նաև, որ տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:

Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:

Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակումներից խուսափելու նպատակով՝ խնդրում ենք մարզադաշտ ժամանել խաղից առնվազն 2 ժամ առաջ:
Տոմսերի արժեքը սկսվում է 1000 դրամից և հասնում 20 հազար դրամի։ Արևելյան տրիբունայում տոմսերն արժեն 5,000- 14,000 դրամ, արևմտյան տրիբունայում՝ 14,000- 20,000, հարավային և հյուսիսային տրիբունաներում՝ 1,000-4,000 դրամ։

Էմմա Միքայելյան 




Լրահոս