Ամերիկյան հեղինակավոր Fox News լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսելով ԱՄՆ-ում ստորագրված համաձայնագրի մասին , նշել է որ այն շահեկան է նաև Ռուսաստանի և Իրանի համար:
«Ես կարծում եմ, որ ստորագրված համաձայնագիրը և հուշագիրը շահեկան է նաև Իրանի և Ռուսաստանի համար: Քանի որ Իրանը հասանելիություն կստանա Պարսից ծոցից դեպի Սև ծով երկաթուղուն, նաև ՌԴ-ն և Իրանն իրար միջև երկաթուղային կապ ստեղծելու հնարավորություն կունենան:Ես նկատի ունեմ, եթե կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ապա ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ն և Թուրքիան, այլև ՌԴ-ն ու Իրանը կստանան շատ կարևոր և իրականում շոշափելի օգուտներ: Սա իրականում աննախադեպ է, քանի որ այժմ Հարավային Կովկասից չկա երկաթուղի, որը կկապի Իրանն ու ՌԴ-ն: Ուստի, կարծում եմ՝ սա շատ կարևոր համաձայնագիր է՝ բազմաթիվ օգուտներով բոլոր պետությունների և ամբողջ միջազգային հանրության, ինչպես նաև միջազգային կայունություն և անվտանգության համար: Մենք նաև դիտարկում ենք, որ այս համաձայնագիրը կարող է դառնալ համագործակցության և խաղաղության խաչմերուկ, ինչն էլ Հայաստանի իշխանությունների նպատակն է:Չենք ցանկանում սադրել, լարվածություն առաջացնել և այլն: Մեր նպատակն է ունենալ կայունություն, խաղաղություն և կայուն տնտեսական զարգացում, քաղաքական համագործակցություն: Եվ ստորագրված համաձայնագիրը այս ամենի համար շատ հարմար հարթակ է», – հայտնել է Փաշինյանը:
Հիշեցնեք, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում տեղի ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրեցին համատեղ հուշագիր: Ըստ որի Հայաստանի տարածքում կիրականացվի հատուկ նախագիծ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման TRIPP»:
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի























































































