Armenian text to speach

Գերմանիան ֆինանսավորել է Ուկրաինայի «Sapsan» երկար հեռահարության հրթիռների արտադրությունը. ՌԴ FSB

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը (FSB) պնդում է, որ Գերմանիան ֆինանսավորում է տրամադրել Ուկրաինայում «Sapsan» երկար հեռահարության հրթիռների արտադրության համար, որոնք կարող էին հնարավորություն տալ հարվածել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին։ Այս մասին հայտնել է TACC գործակալությունը: «Հաստատվել է, որ Գերմանիայի ֆինանսական աջակցությամբ և օտարերկրյա մասնագետների մասնակցությամբ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի և Սումիի տարածաշրջանների պաշտպանական ձեռնարկություններում իրականացվել է «Sapsan» միջին հեռահարության օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի մշակումն ու արտադրությունը, որոնք ունակ են հարվածել Ռուսաստանի Դաշնության խորքային տարածքների»,— հայտնել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցը:

Ռուսական կողմը հաղորդում է, որ Ուկրաինան գաղտնի զարգացրել է սեփական հրթիռային ծրագիրը՝ օգտագործելով Խորհրդային Միությունից մնացած տեխնոլոգիաներն ու պաշարները։

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս