Armenian text to speach

Ի՞նչ է ասել Հայկ Հարությունյանը Սաշա Աֆյանի մասին մարտի 1-ի վերաբերյալ իր ցուցմունքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հետ ուրբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանը հայտարարեց, որ մարտի 1-2-ի օպերացիան ղեկավարել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Սակայն տարիներ անց ամեն բան փոխվեց։
Այսօր դատախազությունը հայտնեց, որ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի օգոստոսի 11-ին վերացրել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը: Որոշման հիմքը Մարտի 1-ի քրեական վարույթով տուժողների բողոքներն են:
«Մարտի 1-ի» գործով գեներալ-լեյտենանտ, 2008 թվականին ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով պետի տեղակալ Սաշա Աֆյանը նախաքննական ցուցմունքում ասել էր, որ այդ առավոտյան ոստիկաններն ունեցել են դուբինկա, շիթ ու կասկա, ցերեկն արդեն ունեցել ենք ջրցան մեքենա, փշալար եւ ԲՏՌ զրահատեխնիկաներ: Իսկ արդեն երեկոյան տեղյակ չեմ թե ինչ սպառազինությամբ են զինված եղել։

Աֆյանը 2008 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում, ապա 2013 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից, որից հետո ոստիկանության համակարգում պաշտոն չի զբաղեցրել։ 2008 թվականին նախագահը շնորհել է ոստիկանության գեներալ-մայորի, ապա 2 տարի անց ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչումով։

Քննիչը հարց է ուղղում, թե ինչու են միջոցառումից հետո զեկուցագրեր ներկայացրած մի շարք ոստիկաններ իրենց զեկուցագրերում նշել, որ ոստիկանական ուժերն Ազատության հրապարակ են գնացել այնտեղից ցուցարարներին հեռացնելու համար: Աֆյանը պատասխանում է․
«Չեմ կարող ասել, թե ինչու են նման զեկուցագրեր ներկայացրել, նպատակը եղել է միայն տեղազննում կատարելը, սակայն, քանի որ ցուցարարները թույլ չտվեցին եւ իրենց կամքով չհեռացան, որ կարողանանք տեղազննում կատարել, ուստի ստացվում է, որ նրանց հարկադրաբար հեռացրինք այնտեղից»:

Իսկ ահա ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մարտի 1-ի գործով տված ցուցմունքում ասվում է․

«Այդ ժամանակ է, որ ես հանձնարարել եմ Սաշա Աֆյանին զրուցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ համոզել նրան, որ գա Իտալիայի դեսպանատան մոտ եւ ժողովրդին հանդարտեցնի, լարված իրավիճակը թուլացնի, սակայն հետագայում ինձ զեկուցեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է գալ: Ոստիկանության ստորաբաժանումները դուրս բերելուց հետո Մյասնիկյանի արձանի մոտ եւ հարակից տարածքներում, այդ թվում` քաղաքապետարանի մոտ եւ Սունդուկյանի անվան թատրոնի մոտ, անկարգություններ եղան. ոստիկանական մեքենաներ հրկիզվեցին, եւ բախումներ եղան ոստիկանների հետ:»

2008 թվականին ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի առաջին և 2-րդ ցուցմունքը կարող եք կարդալ ներքոնշյալ հղումներում։

Ինձ ասել էին, որ բոլորը պետք է ենթարկվեն Յուրի Խաչատուրովին. նախկին ոստիկանապետի ցուցմունքը․ ՄԱՍ 1

Ընդհանուր ղեկավարումը հանձնարարել եմ Սաշա Աֆյանին. նախկին ոստիկանապետի ցուցմունքը. ՄԱՍ 2

 

Էմմա Միքայելյան

 




Լրահոս