Արշակունյաց պողոտայում քրեական ոստիկանության ծառայողները ձերբակալել են Երևանի բնակիչ 39-ամյա և Աշտարակի բնակիչ 41-ամյա երկու տղամարդու։ Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը։
Նրանց մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 11 գ մեթամֆետամինով փաթեթներ, ընդհանուր 10 գ ավելի «Սփայս-շոկո» տեսակի թմրանյութով փաթեթներ և դարչնագույն զանգածով գլանակ:
Աշտարակցու մեքենայից հայտնաբերվել է ավելի քան 104 գ «Սփայս» և մոտ 16 գ մեթամֆետամին, իսկ տնից՝ կանեփի 77 թուփ:
39-ամյա երևանցին և 41-ամյա աշտարակցին կալանավորվել են:
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































