Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ընդհանուր 3,407 հա մակերեսով 2 հողամաս ամրացվեցին Շրջակա միջավայրի նախարարությանը, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
Հիշեցնենք, որ Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում, Գլխավոր դատախազության հայցերի բավարարման արդյունքում, մինչ օրս Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 7 հա մակերեսով 5 հողատարածք, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը 3 միլիարդ դրամ է կամ՝ 7,8 միլիոն ԱՄՆ դոլար:
Այսպիսով, բոլոր 5 հողատարածքներն ամրացվեցին Շրջակա միջավայրի նախարարությանը:
Հիշեցնենք, որ Կառավարության՝ 2025 թվականի օգոստոսի 7-ի նիստում ՀՀ գլխավոր դատախազն առաջարկեց Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ պետությանը վերադարձված վերոնշյալ տարածքներում անտառ հիմնել:





























