Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ. Ի՞նչ է կատարվում «Ալֆա Ֆարմ»-ում` պարզաբանում են ընկերությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am լրատվականին մեր քաղաքացիներն ահազանգում են այն մասին, որ «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղատնային ցանցերում դեռևս չդիպլոմավորված ուսանողներին ընդունում են աշխատանքի, սակայն երկու, երեք, վեց ամիս անց հրաժարվում են վճարել իրենց կատարած աշխատանքի դիմաց:

Մեր ստացած ահազանգի հավաստիությունն ստուգելու համար մենք դիմել ենք «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանին:

Նա հերքել է տեղեկատվությունը, ասել, որ դրանք կեղծ են և իրականությանը չհամապատասխանող և, միաժամանակ, նշել հետևյալը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ›› ՓԲԸ-ն (նաև՝ ընկերություն), հանդիսանալով ՀՀ-ում գործող առաջատար դեղատնային ցանց, իր գործունեության բոլոր ուղղություններում առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և գործարար շրջանառության կանոններով: Ընկերությունը աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվում 800-ից ավելի մարդու հետ և բոլոր աշխատակիցների հետ հարաբերություններում պահպանվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները»:

 

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս