Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ծրագիրն արդեն համաձայնեցված է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Ղեկավարների հանդիպման ծրագիրը համաձայնեցված է։ Այս հանդիպումը, ինչպես բոլորդ գիտեք, տեղի կունենա Ալյասկայում՝ Անքորիջում, և մասնավորապես կօգտագործվի Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմական բազայի տարածքներից մեկը»,-ասել է Ուշակովը։





























