
Հայաստանի ոստիկանապետի երկու տեղակալների գեներալ լեյտենանտի կոչում են շնորհել:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով, որոշում է կայացրել ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լեւոն Խաչիկի Երանոսյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Նախագահի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Հրաչի Պողոսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում: