Այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրում ավարտվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացված` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ գործի քննությունը:
Նշված գործով «Ժողովուրդ» օրաթերթի շահերի պաշտպանությունն իրականացնում է AS & Partners իրավաբանական ընկերությունը, ի դեմս տնօրեն, փաստաբան Արթուր Հովհաննիսյանի:
Դատական նիստում հետազոտվել են գործի քննության ընթացքում ներկայացված ապացույցները, փաստաբան Ա․ Հովհաննիսյանը ներկայացրել է հիմնավորումներ’ հայցադիմումն անհիմն և մերժման ենթակա լինելու վերաբերյալ։
Վճռի հրապարակման օր է նշանակվել սույն թվականի սեպտեմբերի 3-ը:





























