Armenian text to speach

«Կհասկանանք ՝ համարձակութուն կունենա՞ դատավորը գնալու քաղաքական ճնշումներին դեմ, թե ոչ». Նարեկ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Քանի որ իրավական պրոցեսներ չեն, քաղաքական պրոցեսներ են, չենք կարող ասել, որ այս կամ այն տրամաբանությամբ որոշում կկայացվի։ Կհասկանանք ՝ համարձակութուն կունենա՞ դատավորը գնալու քաղաքական ճնշումներին դեմ, թե ոչ»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ Հահակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի դատական նիստից։

«Համարյա թե բոլոր խուզարկություններն ու ձերբակալությունը ապօրինի են ճանաչվել։ Կալանքը երկարաձգելու տրամաբանություն չկա, դուք էլ եք տեսել Վերաքննիչի որոշումը, բայց քանի որ այս ընդհանուր գործընթացի մեջ տրամաբանություն չկա, չենք կարող վստահ ասել, որ խնդիրն իրավական հանգուցալուծում կստանա»,–հավելեց նա։

Նարեկ Կարապետյանը նշեց, որ մինչև օգոստոսի վերջ «Մեր ձևով» շարժման կազմակերպիչներն ասուլիս կհրավիրեն և կներկայացնեն իրենց ծրագրերը։

«Շատ կարևոր է, որ մենք բոլորս սկսենք խոսել ոչ միայն քաղաքական մարտահրավերների, այլև մարդկանց առօրյա խնդիրների մասին։Քաղաքական կուսակցությունները տասնյակ տարիներ քաղաքական պրոցեսներից են խոսել, բայց տեղային առաջարկներ չեն արվել»,–ասաց նա՝ մեկնաբանելով վերջին տեսագրությունը, որտեղ ներկայացնում էր Վանաձոր քաղաքից արտագաղթը կրճատելու ուղիները։

Նշենք, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի բակում հավաքվել են Սամվել Կարապետյանի աջակիցները։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսյա ժամկետով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանական խումբը պնդում է, որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է:

 




Լրահոս