
Գարսիա Մարկեսի մահվան լուրը հաստատել է գրողի մամլո-քարտուղար Ֆերնանդա Ֆամիլիարը, հայտնում է BBC-ն:
«Գաբրիել Գարսիա Մարկեսը մահացել է: Մերսեդեսը և նրա զավակներըը` Ռոդրիգեսն ու Գոնսալոն, ինձ խնդրել են հայտնել այդ մասին: Դա շատ տխուր է»,-գրել է նա սոցցանի իր էջում:
Մի քանի օր առաջ Մարկեսը դուրս էր գրվել Մեխիկոյի հիվանդանոցից: Գրողը վերջին անգամ հանրության առջև է հայտնվել այս տարվա մարտին, երբ դուրս է եկել իր տնից` ծննդյան տոնի առթիվ լրագրողների և երկրպագուների հետ շփվելու: