Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սխալ տեղով փողոցն անցնելու համար` հետիոտները կտուգանվեն 10 հազար դրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամբողջ աշխարհում վրաերթերի հետևանքով ամեն տարի հազարավոր մարդիկ են տուժում՝ զոհվում կամ վիրավորվում։ Հայաստանում ևս իրավիճակը մտահոգիչ է։ Այս մասին նշված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

ՆԳՆ խնդրի լուծման նպատակով և հաշվի առնելով մեր քաղաքացիների առաջարկությունները նախաձեռնել է փոփոխություն կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում։

Այսուհետ, այն հետիոտները, որոնք կխախտեն երթևեկելի մասը հատելու կարգը՝ այսինքն փողոցը կանցնեն չնախատեսված հատվածով, կենթարկվեն առավել խիստ պատասխանատվության։
Այսինքն՝ եթե նախկինում նման խախտման համար նախատեսված էր վարչական պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի հնգապատիկի, այսինքն՝ հինգ հազար դրամի չափով, ապա օգոստոսի 2-ից տուգանքի չափը խստացվել է և կազմում է տասը հազար դրամ:

Նանիկ Աղասյան




Լրահոս