Armenian text to speach

Ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել են նշանավոր անձանց նվիրված հուշարձանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել են նշանավոր անձանց պատվին կանգնեցված բոլոր 25 հուշարձաններն ու կիսանդրիները։

Արցախի մշակույթի և տուրիզմի զարգացման գործակալության տվյալներով՝ քաղաքի տարածքից ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի հերոսներ Հովհաննես Բաղրամյանի, Հովհաննես (Իվան) Իսակովի և Նելսոն Ստեփանյանի
հուշարձանները:

Մշակույթի գործիչների պատվին կանգնեցված Հենրիկ Բարխուդարյանի, Հովհաննես Թումանյանի, Խաչատուր Աբովյանի, Վահրամ Փափազյանի, Շառլ Ազնավուրի, Հովհաննես Այվազովսկու և Անդրեյ Սախարովի հուշարձանները։

Ազատագրական շարժման մասնակիցներ՝ Աշոտ Ղուլյանի, Քրիստափոր Իվանյանի, Անատոլի Զինևիչին և Յուրի Պողոսյանի հուշարձանները։

Հեղափոխական գործիչներ՝ Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի և Ալեքսանդր Ծատուրյանի հուշարձանները։




Լրահոս