Կախակնում կառուցվում է նոր կրթահամալիր՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Կախակնի կրթահամալիրի շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու ընթացող շինարարական աշխատանքներին։

144 տեղանոց կրթահամալիրի շինարարական աշխատանքները մեկնարկել եմ 2024թ․ դեկտեմբերից։ Նոր համալիրը նախատեսված է Կախակն, Տրետուք և Կուտական գյուղերի երեխաների համար։
Նախագծի պայմանագրային արժեքը՝ 1 միլիարդ 210 միլիոն դրամ, իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։

Այս պահի դրությամբ աշխատանքներն իրականացված են շուրջ 35%-ով։ Շենքի ամբողջական շահագործումը նախատեսված է 2026 թվականի սեպտեմբերին։
Կրթահամալիրը լիովին համապատասխանելու է ժամանակակից կրթական չափորոշիչներին՝ ապահովելով հարմարավետ և անվտանգ միջավայր համայնքի փոքրիկների համար։



















































































