Armenian text to speach

Վլադիմիր Պուտինը Թրամփի հետ հանդիպումից առաջ ժամանել է Մագադան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից առաջ ժամանել է Մագադան։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կոլիմայի մայրաքաղաք ուղևորության ժամանակ Պուտինը կայցելի արդյունաբերական ձեռնարկություն և կհանդիպի շրջանի նահանգապետի հետ: Դրանից հետո ՌԴ ղեկավարը կմեկնի Ալյասկա:

Ռուսական պատվիրակության մյուս ներկայացուցիչներն արդեն ժամանել են Ալյասկա, այդ թվում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։

Նշենք՝ ԶԼՄ-ների աշխատակիցները ռուս-ամերիկյան գագաթնաժողովի անցկացման ժամանակ բնակվելու են Seawolves հոկեյի թիմի մարզական արենայի տարածքում: Մամուլի համար հատուկ առանձնացվել են մահճակալներ ու սրբիչներ, ինչպես նաև տրամադրվել են լոգախցիկներ։




Լրահոս