Գործարար Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց: Այս մասին դատարանի բակում հավաքված նրա կողմնակիցներին հայտնել է նրա փաստաբանական թիմը: Նման որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը:
Ըստ փաստաբանների՝ նա գտել է, որ գործարարի կալանքի հիմք է հնարավոր «փախուստն ու քննությանը խոչընդոտելը»:
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում իշխանությունը զավթելուն, ՀՀ կառավարության լիազորություններին սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրանալուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու հիմքով»։






























