Armenian text to speach

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող հինգ շրջանների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիթանի գետից հյուսիս գտնվող հինգ լիբանանյան շրջանների, որտեղ, ենթադրաբար, շիա «Հեզբոլլահ» աշխարհազորը ռազմական թիրախներ ունի, ասվում է տեղական քաղաքացիական պաշտպանության ծառայության X կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Օդային հարվածները թիրախավորել են Բուրգուզ, Ջաբբուր, Ջերմակ, Ալ-Քատրանիա և Ալ-Մահմուդիա քաղաքների ծայրամասերը, որտեղից երևացել են շիա զինյալների շարժը։

Ավելի վաղ Արևմտյան Բեքաա շրջանում Վադի Զելայա կիրճում կառուցված ստորգետնյա ապաստարանները ենթարկվել են հրթիռային հարձակումների, որտեղ տեղի են ունեցել մի քանի հզոր պայթյուններ: «Հեզբոլլահ»-ի բազաների վրա հարձակումների մասին տեղեկությունները ստացվել են Իքլիմ ալ-Թուֆֆայի լեռնային տարածքից:

Իսրայելական անօդաչու թռչող սարքը կեսօրին հարձակվել է սահմանային Այտարուն քաղաքի վրա, որի հետևանքով վիրավորվել է երկու ոստիկան։




Լրահոս