
Երեկ Ռուսաստանն ու Արևմուտքը Կիևի հետ միասին ձեռնարկեցին ուկրաինական ճգնաժամից դուրս գալու առաջին փորձը:
3+1 ձևաչափով Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ և Ուկրաինայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ 7 ժամ տևած բանակցությունների արդյունքում համաձայնեցվել է բռնության ապաէսկալացման մասին հայտարարություն:
Դրա հիմնական դրույթները հետևյալն են` հակամարտության երկու կողմերի ապօրինի կառույցները պետք է զինաթափվեն և ազատագրեն ապօրինի գրավված շենքերը, իսկ իշխանությունները Կիևում պետք է «անհապաղ սկսեն լայնածավալ ազգային երկխոսությունը»: Այս մասին հայտնում է «Ъ»-ի թղթակիցը:
Ըստ նրա՝ բանակցություններն անցել են լարված մթնոլորտում: