Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նորից երկամսյա կալանք. Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն վճիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա անտրամաբանական վճիռը ցույց տվեց, որ Հայաստանում արդարադատություն չկա, այս մասին ասված է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդի տարածած հայտարարության մեջ

«Ամեն դեպքում, մեր բոլոր ծրագրերը ուժի մեջ են մնում։ Օգոստոսի վերջին կմեկնարկի Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը, որի գործունեությունը, անկասկած, նոր, վաղուց սպասված էջ է բացելու մեր երկրի պատմության մեջ»։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսյա ժամկետով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանական խումբը պնդում է, որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է:

 

 




Լրահոս