Պահումներ չանելու դեպքում գործատուն չի տուգանվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչեւ Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը։ Հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հասկանալու համար, թե ինչ կտա այս որոշումը քաղաքացիներին, armlur.am-ը զրուցեց «Դեմ եմ» շարժման անդամ Դավիթ Մանուկյանի հետ: Նա նշեց, թե այս որոշումը քիչ է և լավը կլինի միայն այն դեպքում, երբ կսկսի գործել:

«Լավ է, որ նման բան կա, շուտ պետք է լիներ: Պետք է դեռ ԱԺ-ն էլ հաստատի: Սակայն այն կարող է  խառնաշփոթ առաջացնել: Այս որոշումը միայն քիչ է, անհրաժեշտ է գործատուին հստակ ասել, որ պահումներ կարող են անել, միան աշխատակցի գրավոր համաձայնության դեպքում: Սակայն կատարված աշխատանքն արդեն իսկ լավ է»,-նշեց նա:

Դավիթն էլ նշեց, որ այս որոշմամբ գործատուներին տույժեր չեն հատկացվի, եթե նրանք չկատարեն և չփոխանցեն պարտադիր կուտակային պահումները:

Նշենք, որ ապրիլի 28-ից սկսվող ԱԺ նիստում Կառավարությունը կներկայացնի նշված նախագիծը:

 

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս