Armenian text to speach

Դոնալդ Թրամփի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր ԱՄՆ-ն լքել է շուրջ 1,6 միլիոն անօրինական ներգաղթյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունվարին Դոնալդ Թրամփի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր ԱՄՆ-ն լքել է շուրջ 1,6 միլիոն անօրինական ներգաղթյալ:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։

«200 օրից էլ պակաս ժամանակահատվածում ԱՄՆ-ն լքել է 1,6 միլիոն անօրինական ներգաղթյալ։ Սա հսկայական է։ Սա նշանակում է ավելի անվտանգ փողոցներ, հարկատուների փողերի խնայողություն, դպրոցների և հիվանդանոցների վրա ճնշման նվազեցում և ամերիկացիների համար աշխատանքի տեղավորման ավելի լավ հնարավորություններ», – գրել է նա X սոցիալական ցանցում։

Իր հերթին, The Hill հրատարակությունը նշում է, որ նախարարի հայտարարությունը հիմնված է Իմիգրացիոն հետազոտությունների կենտրոնի զեկույցի վրա։ Բուն զեկույցում հնարավոր է համարվում, որ ԱՄՆ-ն լքող անօրինական միգրանտների իրական թիվը մի շարք պատճառներով կարող է հայտարարված թվից ավելի պակաս լինել։

 




Լրահոս