Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի ՞նչ էին քննում ողջ գիշեր. Սամվել Կարապետյանի հետ կապված որոշում ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ՝ օգոստոսի 14-ին, հակակոռուպցիոն դատարանում տեղի էր ունենում բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու՝ դատախազության ներկայացրած միջնորդության քննությունը: Ժամը 17.00-ից սկասած դատական նիստը տևել է մինչև ուշ գիշեր և միայն լուսադեմին հայտնեցին, որ Կարապետյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով:

Տեղեկացնենք, որ Սամվել Կարապետյանի նիստից առաջ՝ ուժայինները պատ էին կազմել դատարանի մուտքի մոտ, որտեղ մեծաթիվ քաղաքացիներ էին հավաքվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի:

Հիշեցնենք, որ գործարարն հունիսի 17-ին հայտարարել էր, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։

«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,-հայտարարել էր Կարապետյանը: Հայտարարոթյունից օրեր անց նա կալանավորվել է:

 

Նանիկ Աղասյան




Լրահոս