Ապրիլի 25-ին ՄՄ անդամակցության փաստաթուղթը չի ստորագրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլում բազմիցս լուրեր են շրջանառվել, թե Հայաստանի՝ ՄՄ անդամակցության մասին փաստաթուղթը ստորագրվելու է ապրիլի 25-ին: Սակայն այսօր կայացած ասուլիսի ընթացքում Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը պաշտոնապես հայտարարեց, թե  25-ին չի նախատեսվում անդամակցության ստորագրություն:

«Ապրիլի 25-ին նախատեսվում է  աշխատանքային խմբի հանդիպում Բարձրագույն խորհրդի նիստին` նախագահների մասնակցությամբ: Այդ նիստին նախատեսված է որոշում կայացնել անդամակցության ժամկետների շուրջ:

Մայիսի վերջին նախատեսվում է, նախնական տվյալներով, երեք երկրների միջև ստորագրել տնտեսական միության պայմանագիր: Սա ասում եմ այն տեղեկատվությունը, որ մենք այսօր ունենք», – պարզաբանեց նա:

 




Լրահոս