Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ Ռուսաստանում մոտ ապագայում սպասում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը։
«Նիկոլ Վովաևիչը երկու շաբաթ առաջ Ռուսաստանում էր, և մենք կրկին սպասում ենք մոտ ապագայում Ռուսաստան կատարելիք նրա այցին»,-ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ ամիս ՌԴ Ալթայի Հանրապետությունում անցկացված Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել էր Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Փաշինյանը հանդիպման ժամանակ հաստատել էր, որ Երևանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) աշխատանքը շարունակելու վերաբերյալ։
























































































