Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Սաիեդ Խաթիբզադեն հինգշաբթի հանդիպել է Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Նուհ Յըլմազի հետ։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, տարածաշրջանային և իսլամական աշխարհի հարցերը՝ ընդգծելով Իրան–Թուրքիա համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում նրանք նաև քննարկել են Գազայի հումանիտար ճգնաժամի հարցը և Իսրայելի ագրեսիայի շարունակությունը՝ շեշտելով Պաղեստինի ժողովրդի, մասնավորապես Գազայի բնակչության շտապ աջակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև հարձակումները դադարեցնելու և շրջափակումը վերացնելու ուղղությամբ միջազգային ջանքերի ուժեղացումը։
Յըլմազը հայտնել է, որ Անկարան հետաքրքրություն ունի Թեհրանի հետ կապերը էլ ավելի խորացնելու։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի






















































































